Աջակցել ՓսայՔմեփին

ՓսայՔեմփ-12-ը հովանավորներ է փնտրում հոգեբանական կամ հարակից ոլորտներով զբաղվող կենտրոնների և հասարակական կազմակերպությունների շրջանում: Հովանավորները հնարավորություն կունենան իրենց գործունեությունը և մատուցվող ծառայությունները ներկայացնել չկոնֆերանսի ժամանակ՝ միջանցքում տեղադրելով սթենդներ և բուկլետներ: Եթե ուզում եք ձեր կազմակերպությունը ներկայացնող սթենդը տեղադրել ՓսայՔեմփի ժամանակ, դիմեք հետևյալ հասցեներով. Հեռ. 095 51 60 23, 099 39 21 75, 093 22 63 […]

Անհրաժեշտ են կամավորներ\ Volunteers wanted!

ՓսայՔեմփը 2012-ը հունիսի 29-ի (երեկոյան), 30-ի և հունիսի 1-ի համար փնտրում է կամավորներ՝ կազմակերպչական հարցերում օգնելու համար: Պետք է լինելու պարզապես ներկա լինել չկոնֆերանսին, գրանցում անել և օգնել պրեզենտացիա անողներին: Կամավոր լինելը բնավ չի խանգարի սեփական պրեզենտացիան ներկայացնել և լսել ձեզ հետաքրքրած ներկայացումները: Շնորհակալություն աջակցության համար 🙂 Ցանկության դեպքում լրացրեք գրանցման էջը և նշում արեք […]

ՓսայՔմեփ` հունիս-հուլիս 2012

Որոշվեցին և հստակեցվեցին 2012-ՓսայՔեմփի անցկացման օրն ու վայրը: Ուրեմն՝ այն տեղի կունենա հունիսի 29-ի երեկոյան (նախնական գրանցում, ծանոթություն, նախապատրաստություններ), 30-ին և հուլիսի 1-ին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի; Երևանի Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում (Աբովյան 52): Մինչ այդ նախատեսում ենք մի-երկու անգամ հանդիպել խոսնակների ու կամավորների հետ: Այնպես որ, սպասե՛ք նորությունների:    

Ուզո՞ւմ եք խոսել ՓսայՔեմփ12-ի մասին

Առաջին Երևանյան ՓսայՔմեի պաշտոնական թեգն է #psycampevn12: Թվիթերում, դիասպորայում կամ այլ տեղ ֆեյսբուքը թեգեր չի կարդում գրելով այս տարվա ՓսայՔեմփի մասին՝ օգտագործեք նշված թեգը, որպեսզի մյուս հետաքրքրվողներն էլ գտնեն ձեր գրառումները: