ՓսայՔեմփ մեկ օրում. օրակարգ

Սիրելի փսայքեմփականներ, այնպես ստացվեց, որ խնդիրներ առաջացան կիրակի օրը տարածքի զբաղեցման հետ, և այս տարի ՓսայՔմեփը տևելու է մեկ օր՝ շաբաթ հունիսի 30-ին: Համապատասխանաբար օրակարգը կլինի հետևյալը՝ 11:00 – 11:30 _ Մասնակիցների գրանցում, ժամանակացույցի լրացում 11:30 – 12:00 _ Բացում 12:00 – 17:00 _ Ներկայացումներ 17:00 _ Փակման արարողություն Բոլոր նրանք, ովքեր մտադիր էին զեկույց […]

Հաճախ տրվող հարցերից երկուսի պատասխանները

Ինչի մասին և ինչպես խոսել ՓսայՔեմփի թեման հոգեբանությունն է; առանձնացված չեն ոլորտներ կամ կոնկրետ երևույթներ որոնց մասին պետք է կամ չի կարելի խոսել: Զեկույցները կարող են լինել, ինչպես գիտական հոգեբանության վերաբերյալ, ներկայացնել ձեր կամ այլ գիտնականների ուսումնասիրությունները, տեսությունները, այնպես էլ ներկայացնել սեփական կենսափորձը, դիտարկումները, որևէ խնդիր հաղթահարելու և լուծելու օրինակը, որոնք կարող են հետաքրքրել հանդիսատեսին: […]

Աջակցել ՓսայՔմեփին

ՓսայՔեմփ-12-ը հովանավորներ է փնտրում հոգեբանական կամ հարակից ոլորտներով զբաղվող կենտրոնների և հասարակական կազմակերպությունների շրջանում: Հովանավորները հնարավորություն կունենան իրենց գործունեությունը և մատուցվող ծառայությունները ներկայացնել չկոնֆերանսի ժամանակ՝ միջանցքում տեղադրելով սթենդներ և բուկլետներ: Եթե ուզում եք ձեր կազմակերպությունը ներկայացնող սթենդը տեղադրել ՓսայՔեմփի ժամանակ, դիմեք հետևյալ հասցեներով. Հեռ. 095 51 60 23, 099 39 21 75, 093 22 63 […]

Անհրաժեշտ են կամավորներ\ Volunteers wanted!

ՓսայՔեմփը 2012-ը հունիսի 29-ի (երեկոյան), 30-ի և հունիսի 1-ի համար փնտրում է կամավորներ՝ կազմակերպչական հարցերում օգնելու համար: Պետք է լինելու պարզապես ներկա լինել չկոնֆերանսին, գրանցում անել և օգնել պրեզենտացիա անողներին: Կամավոր լինելը բնավ չի խանգարի սեփական պրեզենտացիան ներկայացնել և լսել ձեզ հետաքրքրած ներկայացումները: Շնորհակալություն աջակցության համար 🙂 Ցանկության դեպքում լրացրեք գրանցման էջը և նշում արեք […]

ՓսայՔմեփ` հունիս-հուլիս 2012

Որոշվեցին և հստակեցվեցին 2012-ՓսայՔեմփի անցկացման օրն ու վայրը: Ուրեմն՝ այն տեղի կունենա հունիսի 29-ի երեկոյան (նախնական գրանցում, ծանոթություն, նախապատրաստություններ), 30-ին և հուլիսի 1-ին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի; Երևանի Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում (Աբովյան 52): Մինչ այդ նախատեսում ենք մի-երկու անգամ հանդիպել խոսնակների ու կամավորների հետ: Այնպես որ, սպասե՛ք նորությունների:    

Ուզո՞ւմ եք խոսել ՓսայՔեմփ12-ի մասին

Առաջին Երևանյան ՓսայՔմեի պաշտոնական թեգն է #psycampevn12: Թվիթերում, դիասպորայում կամ այլ տեղ ֆեյսբուքը թեգեր չի կարդում գրելով այս տարվա ՓսայՔեմփի մասին՝ օգտագործեք նշված թեգը, որպեսզի մյուս հետաքրքրվողներն էլ գտնեն ձեր գրառումները: