Մի շաբաթ հոգեբանություն կամ հոգեբանությունն առանց աթոռների

«Էոս» Հոգեբանության Զարգացման Հիմնադրամի և «ՓսայՔեմփի» կազմակերպիչների նոր նախաձեռնությունը

Հոկտեմբերի 7-15-ը յուրաքանչյուր երեկո ժամը 7-ից 9-ը տեղի կունենա «Հոգեբանությունն առանց աթոռների» հոգեբանական շաբաթը։ Այս շաբաթի նպատակն է հոգեբանության մասին պատկերացումների պարզաբանումը և հոգեբանության հասանելիության ապահովումը հոգեբանությամբ բոլոր հետաքրքվողների համար: Երեկոների ընթացքում տեղի են ունենալու պրեզենտացիաներ և թեժ քննարկումներ հետևյալ թեմաներով`
1. Հոգեբանության պատմությունը (հիմքերը, ակունքները) և զարգացումը (ուղղությունները)
2. Հոգեբանությունը և այլ գիտությունները (մինչառարկայական ուղղությունները, համեմատությունը հարակից գիտությունների հետ (հոգեբուժություն, սոցիալական գիտություններ, փիլիսոփայություն և այլն)
3. Հոգեկան առողջություն (հոգեկան/հոգեբանական առողջություն)

Նշված թեմաներով պրեզենտացիաներ կարող են ներկայացնել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են հոգեբանությամբ կամ պարզապես հոգեբան են։ Ցանկացողներն իրենց թեմաները կարող են ուղղարկել մինչև սեպտեմբերի 8-ը հետևյալ էլ․ հասցեին՝ eospsy@gmail.com ։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 055 736732 , 091 355 005, 095 765434 հեռախոսահամարներով:

Իրադարձությունը Ֆեյսբուքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով