փսայքեմփյան Չխոստովանություն․

հետմահու մտքեր

ինչի ենք մենք սա անում.

Դե պատմել որ բարքեմփից ենք պլեչ արել արդեն շատ բանալ կլինի, բայց պատմությունից ոչ մի տեղ չես փախչի։

Մենք մտածեցինք, որ հոգեբանությանը Հայաստանում պակասում է անմիջականությունը և հավեսը (հա ի՞նչ անենք, որ մենք հոգեբանության մասին անձնավորված ենք խոսում)։ Չկա գիտական նորություններ, վարկածներ, գաղափարներ ուրիշ մարդկանց հետ հենց էնպես, հավեսի համար կիսելու հնարավորություն (կարդա առանց տպագրվող հոդվածի, դասերի ու պարտավորությունների․ ամենակարևորը հետաքրքիր ու ֆորմալություններով չծանրաբեռնված)

նաև որովհետև չնայած նրան, որ հոգեբանությունը գիտություն է ու պետք են հետազոտություններ ու լուրջ թվերով խոսակցություններ, այն բարձրագույն մաթեմատիկա չէ, այն նաև չհոգեբաններին է հետաքրքիր,հարկավոր,հասանելի։

ու բացի այդ մենք նախանձից մեռնում էինք, որ գիքերը ու ոչ այնքան հավաքվում էին, միաժամանակ տժժում ու իրանց թեմաներից հավեսին խոսում-կիսվում-քննարկում։ ու մենք՝ հոգեբանասերներս կամ ոչ այնքան, ուզեցինք մենք էլ հավաքվել ու կիսվել ու խոսալ տարբեր հոգեբանական թեմաներից տարբեր հավես մարդկանց հետ (ինչպես ասում ենք հոգեբաններով՝ ուզում էինք խոսել այդ ամենի մասին)։

որ գրողի տարածն ենք մենք․

ո՞ր գրողի տարածն ենք մենք, հենց էն ամենածայրի, չէ՝ վերջից երրորդի, չէ՝ էէ՜ն կապույտ մորուքովի

որովհետև չկա կայուն ու անփոփոխ «մենք», չկան պաշտոնական կազմակերպիչներ, գրողը տանի

դե բացի Արմինից ինքն էլ պարբերաբար թքած ա ունենում ամեն ինչի վրա, այդ թվում նաև փսայքեմփի, նենց որ կարող ենք իրան էլ չհաշվել ։Դ

ու եթե որևէ մեկը ուզենա համալրել այդ մետաֆիզիկական «մենք»-ը կարող է դուխով բզել մեզ ;Դ

կտոր,որ ուզում եմ լինի անպայման.

էս տարի եղավ մի պահ, երբ մեր իրական փսայքեմփից եկավ մեր պատկերացրած իսկական-իդեալական փսայքեմփի հոտը։ մի որոշ ժամանակ մարդիկ հավեսի էին ընկել, տեղում ծնվում էին պրեզենտացիաների, մի ուրիշ պահ կար այլընտրանք ու մարդիկ հանգիստ դուրս էին գալիս ու գնում կողքի պրեզենտացիային, որովհետև այս մեկը իրենց բավականաչափ հավեսը չէր թվում կյանքի կես ժամը դրա վրա ծախսելու համար։ այ երբ էս երկուսը համատարած լինի մենք կմտածենք, որ փսայքեմփը վերջապես սկսում է ստացվել

էս տարի կային չհոգեբաններ, որ դուխ արեցին մեզ պատվեցին իրենց պրեզենտացիաներով ու էդ հավես էր, շատ հավես (ինչպես նկատեցիք հավեսը մեր ամենասիրած բառն է ամենաբարձր գնահատականն է)

լիրիկական զեղում․

մենք իրան պրիվատ հոգեճամբար ենք անվանում, հայեցի ։Ճ բայց կարծում ենք, որ մարդիկ կսկսեն ծիծաղել մեզ վրա չեն հասկանա խոսքը ինչի մասին է ու քաշվում ենք իրան հրապարակային այդպես կոչել։

ամենաջղայնացնողը․

որ մադրիկ հողաթափերով չեն գալիս

որ մարդիկ հաճախ գալիս են սպասելով, թե հեսա ինչ-որ առեղծվածային ուժ լավ ելույթներ կապահովի, գալիս են մի տեսակ սպառելու, ոչ թե ստեղծելու, մենք սպասում ենք նաև ստեղծողների ու ավելի շատ ստեղծողների

ամենաբարդը․

բացատրելն է, որ նախապես պրեզենտացիաները պետք չէ գրանցել

որ չկա հստակ օրակարգ

որ ամեն ինչ ազատ է

ու որ վերջում պատվոգրեր չեն լինելու

որ մենք՝ վեհ կազմակերպիչներս, գիտենք գրեթե նույնքան ինչքան մնացածը

որ չեն լինելու շապիկներ, որովհետև Հայաստանում գիտության հանրայնացման վրա բոլորը թքած ունեն, ինչպես Արմինը երբեմն թքած ունի ամեն ինչի վրա, այդ թվում նաև ՓսայՔեմփի։ ըստ Աչի «բոլորը թքած ունեն»-ը չափազանցված է, որովհետեև մենք ԲՈԼՈՐԻՆ չենք դիմել, բայց Արմինի սուբյեկտիվ զգացողությունն է այդպես հուշում,

բացատրելը, որ կարևորը շապիկը չէ ու փայլը չէ, այլ ասելիքը,լսելիքը ու քննարկելիքը

բայց մենք, ի հեճուկս դրան, կփորձենք շապիկներ հայթհայթել հաջորդի համար, որոնք ամեն դեպքում ամենակարևորը չպետք է դառնան այդ երկու օրվա ընթացքում

ու հա հաջորդ տարի էլ է լինելու

այնպես որ

խորը մի պահեք ձեր հողաթափերը, արթուն պահեք հոգեբանությամբ հետաքրքրվելու ձեր մոտիվները ու հավաքեք մտքեր ու պրեզենտացիաներ հաջորդ փսայքեմփի համար

մինչ ։Ճ

հարգանքներով պաչիկներով

աչ ու արմին ։Դ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով