Փսայքեմփը Կումայրիում ;)

Գյումրեցիները հայտնի են իրենց հետաքրքրությամբ հոգեբանության հանդեպ։
Այդպես, 1795 թվականին Կումայրիում տեղի ունեցավ առաջին ոգեբոլորակը։ Ապա 1905 թվականին իրականացավ Ալեքսանդրապոլի հանրահայտ духiсборѢ֊ը։ Արդեն 1985 թվին Լենինականում անցկացրեցին կոմսոմոլական պսիխոլագերը։ Եվ ահա 2015 թվականին Գյումրիում կազմակերպվում է հոգեճամբարը։

ժամ՝ Օգոստոսի 1֊ին և 2֊ին,12։00֊ից մինչև 17։00֊ն
Տեղ՝ Թատերական հրապարակի ետնամասում, «Կազա» հիմնադրամի Գյումրվա կենտրոնի շենքում, Շահումյան 69 հասցեով,
կրկին հոգեբանում ու հոգեբանվում ենք ^_______^

միջոցառումը ֆբ֊ում
Փսայքեմփի մասին ավելի շատ իմանալու համար բզբզեք էս կայքը բայց նեղված կբզբզեք, որովհետև ողջ արևակենտրոն գալակտիկայում վերջինն եք, ով տեղյակ չէր ։Դ
հարցեր տալու, թեյի հրավիրելու ու բամբասելու համար զանգահարեք 055 54 32 21 կամ 055 42 00 27 կամ էլ գրեք մեր մեյլին՝ psycamp@psycamp.am

Ցանկալի, բայց ոչ պարտադիր գրանցման համար անցեք այս կողմ։

Այս տարի մեզ աջակցում է Կազայի Գյումրու կենտրոնը՝ մեծահոգաբար տրամադրելով չկոնֆերանսն անցկացնելու տեղ, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք։

Անհամբեր սպասեք նորությունների և թարմացնումների, որովհետև նորություններ լինելու են, այն էլ ինչպիսի՜ն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով